[ad_1]

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքն ակնարկել է ինքնավար տրանսպորտային միջոցների ոլորտում Apple-ի աշխատանքի մասին վերջերս տարածված հաղորդագրություններից հետո, որ ընկերությունը վարում է նոր բանակցություններ սեփական ավտոմեքենայի ստեղծման մասին, հաղորդում է CNBC-ն:

«Ըստ իս՝ ինքնավարությունն առանցքային տեխնոլոգիա է: Մեքենան ամեն առումով ռոբոտ է: Ինքնավար մեքենան ռոբոտ է: Այնպես որ կան բազմաթիվ բաներ, որոնք կարելի է անել ինքնավարության հետ: Եւ մենք կտեսնենք՝ ինչ կանի Apple-ը»,-ասել է Քուքը:

Երբ նրան հարցրել են՝ աշխատո՞ւմ է արդյոք Apple-ը հենց մեքենայի, թե դրա ներսում տեխնոլոգիայի շուրջ, Քուքը հրաժարվել է պատասխանել: «Մեզ դուր է գալիս ինտեգրել սարքավորումը, ծրագրային ապահովումն ու ծառայությունները, ինչպես նաեւ գտնել դրանց միչեւ հատման կետեր, քանի որ մենք կարծում ենք, որ հենց այդտեղ է տեղի ունենում կախարդանքը:  Եւ դա այն է, ինչով մենք սիրում ենք զբաղվել: Եւ մեզ դուր է գալիս ունենալ հիմնական տեխնոլոգիան, որը կապված է դրա հետ»,-ասել է նա:

2018 թվականին Apple-ը վարձել էր Դուգ Ֆիլդին, որն այդ ժամանակ տեխնիկական հարցերով Tesla-ի ավագ փոխնախագահն էր, ենթադրաբար անօդաչու ավտոմեքենաների շուրջ աշխատելու համար: Apple-ը նաեւ ներգրավել է Tesla-ի որոշ այլ նախկին աշխատակիցներին: Անցած տարի Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն անգամ ասել է, որ փորձել է սկսել բանակցություններ Apple ընկերության վաճառքի մասին, սակայն Քուքը հրաժարվել է հանդիպել:

«Գիտե՞ք՝ ես երբեք չեմ զրուցել Իլոնի հետ՝ չնայած մեծ հիացմունք եւ հարգանք եմ տածում նրա ստեղծած ընկերության նկատմամբ: Ես կարծում եմ, որ Tesla-ն իրականացրել է անհավանական աշխատանք՝ որ միայն առաջնորդություն հաստատելով, այլ նաեւ պահպանելով այդ առաջնորդությունը երկար ժամանակահատվածում էլեկտրամոբիլների շրջանում: Այնպես որ ես շատ երախտապարտ եմ»,-ասել է Քուքը:



Աղբյուր