Ռոբերտ Քոչարյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցել է Գեորգի Պողոսյանի մահվան կապակցությամբ:

«Ցավակցում եմ նշանավոր բժշկի և քաղաքացու՝ Գեորգի Պողոսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ժամանակների ուսանողներին։ Վստահ եմ՝ մեծ կորուստ ունեցավ նաև բժշկական համայնքը։

Գեորգի Պողոսյանը ոչ միայն տաղանդավոր բժիշկ էր, այլև իր հայրենիքի ճակատագրով մտահոգ մտավորական։ Գեորգի Կիմիչի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,-գրել է Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք, որ երեկ ապրիլի 4-ին, մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:

Ցավակցում եմ նշանավոր բժշկի և քաղաքացու՝ Գեորգի Պողոսյանի ընտանիքին, հարազատներին, բոլոր ժամանակների ուսանողներին։ Վստահ…

Опубликовано Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan Понедельник, 5 апреля 2021 г.



Աղբյուր