[ad_1]

Ռուսասատանում բնակվող հայերը նախօրեին ևս նշել են Սուրբ Հարության տոնը: Զատկին նվիրված պատարագից հետո RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցցանցում համատեղ լուսանկար է հրապարակել ամուսնու` ռեժիսոր Տիգրան Քեոսայանի և երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հետ:

Պատարագից հետո լուսանկար է հրապարակել նաև երգիծաբանը` շնորահավորական բարեմաղթանք հղելով հայերին և Զատիկը նշող բոլոր ժողովրդներին:

«Այսօր հայ ժողովուրդը նշում է Զատիկը: Հրաշալի պատարագ է մատուցվել, որից հետո մարդիկ երկար ժամանակ չէին հեռանում, շնորհավորում էին միմյանց և Աստծո օրհնություն մաղթում: Այս լուսանկարում ես Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ եմ: Մենք հիշեցինք այն մասին, որ ռուսական և հայկական Զատիկը բազմիցս նշվել են նույն օրը կամ մոտ օրերին: Իսկ այս տարի այնպես է ստացվել, որ նշվում են 29 օրվա տարբերությամբ: Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայեր երկու անգամ են նշում Զատիկը:

Շնորհավորում եմ բոլոր հայերին Մեծ տոնի կապակցությամբ և աստվածային օրհնություն մաղթում: Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Շնորհավորում եմ բոլոր կաթոլիկներին, հրեաներին, որոնք նույնպես նշում են Զատիկը: Խաղաղություն աշխարհին»,- լուսանկարին կից գրել է Պետրոսյանը:



Աղբյուր