[ad_1]

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մանատիի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել քիմիկատների պոչամբարի արտահոսքի վտանգի պատճառով, հաղորդում է ТАСС-ը:

«Փայնի-Փոյնթում գործող ձեռնարկության պոչամբարի քիմիկատների խառնուրդով տեխնիկական ջրերի արտահոսքի վտանգի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, որպեսզի հնարավոր լինի երաշխավորել անհրաժեշտ միջոցների օգտագործումը իրավիճակին արձագանքելու և խնդիրը վերացնելու նպատակով»,- թվիթերի իր էջում գրել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը:

Ամերիկյան ABC հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը նախկին ֆոսֆորային ձեռնարկության տարածքում թափոնների արտահոսքի մասին է. եթե պահեստարանում մեծ ճեղքվածք գոյանա, ապա արտահոսած տեխնիկական ջրերի ծավալները կարող են 3.6 մլն խ.մ.-ի, ինչը մեծ վտանգ կարող է ստեղծել էկոլոգիական միջավայրի համար:

Այժմ տեղական իշխանությունները բնակչության ու ձեռնարկությունների աշխատակիցների տարհանում են իրականացնում, վթարի գոտում շուրջ 316 տուն կա:

 



Աղբյուր