[ad_1]

Մ-5‚ Երեւան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթեւեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթեւեկելի գոտով։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Մ-5‚ Երեւան-Արմավիր ճանապարհի կմ10+435-կմ11+190 հատվածում (Փարաքար համայնքի մոտ‚ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հետո) ապրիլի 5-ից մինչեւ ապրիլի 19-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ ժամանակավոր երթեւեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ կկազմակերպվի մեկ երթեւեկելի գոտով։

Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը:



Աղբյուր