Բոլոր ընտանիքներում էլ պահեր են լինում, երբ ամուսինները չեն հասկանում միմյանց, չեն լսում, իսկ շատ խնդիրների մասին պարզապես լռում են: Ժամանակի հետ այդ ամենը կուտակվում, ամենօրյա վեճերի և կշտամբանքների պատճառ է դառնում:

Հաճախ հակասությունների պատճառն ավելի խորքային է լինում՝ կապված սեռական կյանքում առկա խնդիրների հետ: Նման իրավիճակները նվազգույնի հասցնելու համար հետևեք այս խորհուրդներին՝

• Քննարկեք ձեր սեքսուալ կյանքը: Սկզբում այս զրույցը կարող է և շփոթեցնել ձեզ, սակայն ժամանակի հետ այդ զրույցներն ավելի կմտերմացնեն ձեզ:

• «Նախաբանն» սկսեք հենց առավոտից. համբուրվեք և օրվա ընթացքում հաճելի պահեր նվիրեք միմյանց:

• Անպայման պետք է ժամանակ հատկացնեք Ձեր անձնական կյանքի համար: Նույնիսկ, եթե շատ լարված աշխատանք ունեք:

• Սեքսը Ձեզ պետք է հաճույք պատճառի: Դրա համար օգտագործեք բոլոր հնարքները:

• Խանութից գնեք այն մրգերը, որոնք օգտակար կլինեն սեքսի ժամանակ, ինչպես նաև շոկոլադ, պաղպաղակ, հարած սերուցք:

• Փոխըմբռնումն ամեն ինչ է: Փորձեք հասկանալ մեկդ մյուսին:

• Պատկերացրեք, որ րոպեներ անց երկար ժամանակով բաժանվելու եք իրարից. վայելեք միասին եղած յուրաքանչյուր րոպեն:

• Ձեր զուգընկերոջը հայտնեք այն մասին, թե անկողնում ինչն է Ձեզ դուր գալիս, ինչը` ոչ:

• Կիսվեք Ձեր բոլոր էրոտիկ երևակայություններով: