ՖԲ-ում գործող ու հետզհետէ ընդլայնուող «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբում վերոնշեալ սերիալի վերաբերեալ հետաքրքիր գրառման հանդիպեցի․

Հրեշների դպրոցը:
2010 թվականի հունվար ամսին Ռուսաստանի առաջին ալիքով մեկնարկեց նոր հեռուստասերիալ “Школа”: Այս հեռուսատասերիալը առանձնանում էր իր վուլգառությամբ:

Չնայած դրան հայ երիտասարդ հեռուսատադիտողները ժամանակակից դառնալու համար հետաքրքրությամբ հետևում էին հեռուստասերիալի իրադարձություններին, անգամ, փորձում էին կրկնoրինակել հերոսներին: