[ad_1]

ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Ռումինիայի հետ խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

«Այսպիսի տրամադրությամբ էլ պատրաստվում ենք Ռումինիայի դեմ հանդիպմանը»,- գրել է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝ լուսանկարներ հրապարակելով ազգային թիմի ուրախ մարզումից:

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 31-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի ազգային ընտրանին երկու խաղից հետո վաստակած 6 միավորով Գերմանիայի հետ կիսում է J խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Ռումինիան 3 միավոր ունի:



Աղբյուր