[ad_1]

Սուեզի ջրանցքի երթևեկությունը վերականգնվել է և գտնվում է նորմալ ռեժիմում: Այս մասին «Իզվեստիա»-ին տեղեկացրել են ՌԴ-ում Եգիպտոսի դեսպանատնից:

«Ever Given նավը ամբողջությամբ դուրս է եկել ջրի վրա: Մեկ ժամ առաջ (Երևանի ժամանակով ժամը 18:00-ին) ջրանցքով երթևեկությունը նորմալացել է»,-ասել է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ահմեդ աբդ Ալմոեզը:

Նա նաև ավելացրել է, որ կանգնած մնացած շուրջ 400 նավի անցումը կտևի 3 օր:

Այսօր ավելի վաղ Ever Given բեռնանավը հանել էին ծանծաղուտից, նավը սկսել է շարժվել դեպի հյուսիս ՝ դեպի լճերը ՝ տեխնիկական զննում անցկացնելու համար:



Աղբյուր