[ad_1]

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ Ղրիմի հետ կապված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կանադայի ԱԳՆ-ին:

 «Արտաքին գործերի նախարարն այսօր հայտարարել է երկու անձանց և չորս ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին … ի պատասխան Ղրիմի Ինքնավար Հանրապետության անօրինական օկուպացիայի և բռնակցման», — ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով՝ նոր պատժամիջոցներ են սահմանվել Ալեքսանդր Գանովի, Լեոնիդ Ռիժենկինի, ինչպես նաև «Լենպրոմտրանպրոյեկտ» ընկերությունների և Բերկակիտ-Տոմոտ-Յակուտսկ երկաթուղային գծի շինարարության կառավարման դեմ:

«Այս լրացուցիչ միջոցները համահունչ են ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ձեռնարկված գործողություններին, ինչպես նաև Ավստրալիայի հետ համաձայնեցվածությանը և լրացում են նախկինում սահմանված պատժամիջոցներին»,-ասված է հայտարարության մեջ:



Աղբյուր