[ad_1]

Մենք այլեւս որեւէ առնչություն չենք ունենում։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշմանը։

«Այո, ես այդ առումով չեմ տեսնում որեւէ խնդիր։ Մենք այլեւս որեւէ առնչություն չենք ունենում»,- պատասխանել է Լենա Նազարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։

Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։

 



Աղբյուր