[ad_1]

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Էվերգլեյդս ազգային արգելոցում տղամարդը կրակոցներ է արձակել աշխատակիցների ուղղությամբ, որից հետո դեպքի վայրից հեռացել է:

«Կրակոցներով միջադեպ է տեղի ունեցել Էվերգլեյդս ազգային արգելոցում: Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել: Կասկածյալն առանց պատճառի սկսել է կրակել արգելոցի հսկիչների վրա»,- Twitter-ում հայտնել է արգելոցի վարչակազմը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 33-ամյա կասկածյալը ձերբակալված է:



Աղբյուր