[ad_1]

Այս կամ այ կերպ կորոնավիրուսի հետ կապված խաբեություններն 382 միլիոն դոլար են արժեցել ամերիկացիներին, հայտնում է Americaru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրի դաշնային հանձնաժողովի տվյալները:

Խարդախություններից առավել շատ տուժել են տարեցները. միջինում վնասը 900 դոլար է կազմել:

Հանցագործները փողը գողացել մի շարք սխեմաների միջոցով՝ պետական ​​խթանիչ չեկերի, գործազրկության նպաստների, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի, կեղծ դեղամիջոցների եւ բարեգործական կազմակերպությունների:

Դաշնային տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարից ավելի քան 217.000 ամերիկացի է բողոք ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված խարդախության վերաբերյալ: Մեկ անձի համար միջին կորուստը 330 դոլար է կազմել:

 



Աղբյուր