[ad_1]

Ուկրաինացիները սկսել են ինքնուրույն բուժել կորոնավիրուսը անասունների համար նախատեսված դեղամիջոցով: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի առողջապահության նախարարության առաջատար վարակաբան Օլգա Գոլուբովսկայան, գրում է РИА Новости-ն:

Իր խոսքով՝ որոշ հիվանդներ օգտագործում են «Իվերմեկտին» դեղամիջոցը:

«Ամերիկացիներն իրենց արձանագրության մեջ «Իվերմեկտինը» դիրքավորում են: Ամենավատն այն է, որ մենք այն չունենք, դա միայն անասնաբուժական պրակտիկայում է», — շեշտել է Գոլուբովսկայան:

Ուկրաինացիները, ըստ փորձագետի, այժմ գնում են այդ անասնաբուժական դեղամիջոցը և սկսում են «ոչ միայն խմել, այլ նաև մկանային ներարկում անել, ինչը բավական վտանգավոր է»:

«Իվերմեկտինը» հակապարազիտային դեղ է: Այն օգտագործվում է մարդկանց, խոզերի, խոշոր եղջերավոր անասունների, ձիերի և ոչխարների բուժման համար: Մարդկանց համար այս դեղամիջոցը նշանակվում է միայն պերօրալ ընդունման համար:



Աղբյուր