[ad_1]

Գործող իշխանությունը երկար ժամանակ փորձեց ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա և փորձեցին տիրանալ ՍԴ-ի լիազորություններին, բայց դա նրանց չհաջողվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Ինչքան էլ գործող իշխանությունը փորձեց ճնշում գործադրել ՍԴ-ի վրա, գործող իշխանությունները սահմանադրական կարգը տապալելու պատրվակով փորձեցին տիրանալ ՍԴ-ի լիազորություններին, նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով նշանակված դատավորները եկան այն եզրահանգման, որ այս հոդվածը հակասում է Սահմանադրությանը»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը նաև նշեց՝ ցանկացած իրավաբանի համար պարզ է, որ հոդվածը եղել է հակասահմանադրական:

«Այսօր ՍԴ-ն ապացուցվեց՝ կապ չունի, թե ում պաշտոնավարման ժամանակ են նշանակվել ՍԴ-ի դատավորները, եթե գործառույթը հակասահմանադրական է եղել, յուրաքանչյուր իրավաբան այս հոդվածի մեկնաբանության հիմքը տեսնելով կհասկանա՝ դա ակնհայտ, ցայտուն էր, որ հակասահմանադրական է»,- նշեց փաստաբանը:

Միհրան Պողոսյանը նաև նշեց՝ ՍԴ-ն այսօր վերջակետ դրեց քրեական հետապնդմանը: Փաստաբանը նաև ընդգծեց՝ ափսոսում է, քանի որ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակ այս հոդվածը չի գործի:

«Այս քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները իրացնելու համար եղան ծառաներ, ովքեր բերեցին այդ հոդվածը հանրային դաշտ և չկանգնեցին ոչնչի առաջ,  այդ թվում՝ սահմանադրական կարգը տապալելու առջև: Ի վերջո կայացված որոշմամբ Սահմանադրական դատարանը վերջակետ դրեց այս անհիմն քրեական հետապնդմանը, բայց ես զղջում եմ մի բանի համար՝ երբ գա Նիկոլ Փաշինյանի քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակը մենք չենք կարողանալու 300.1 հոդվածով նրան պատասխանատվության ենթարկել, քանի որ այն ճանաչվել է հակասահմանադրական»,- ասաց Միհրան Պողոսյանը:

 



Աղբյուր