[ad_1]

Նիդերլանդները 200 մարդու կուղարկի Հունաստան՝ հասկանալու, թե արդյոք հնարավոր է տուրիզմը պանդեմիայի ժամանակ: Նրանց կուղարկեն Ռոդոս կղզի ճանապարհորդության «ամեն ինչ ներառված է» համակարգով 399 եվրոյով, հաղորդում է BBC-ը:

Արձակուրդի ժամանակ ճանապարհորդները ստիպված կլինեն մնալ կուրորտի տարածքում եւ Նիդերլանդներ վերադառնալիս նրանք կմնան կարանտինի մեջ 10 օր:

Փորձի համար գրանցվել է արդեն 25 000 ցանկացող: Այն կազմակերպել է Sunweb զբոսաշրջային ընկերությունը: Ընտրված 187 անձանց արգելվել է լքել կուրորտը, եւ նրանք կապրեն Mitsis Grand Hotel հյուրանոցում, որտեղ կլինեն միակ հյուրերը:

Հիշեցնենք, որ պանդեմիայի սկզբից Նիդերլանդներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,25 մլն դեպք եւ մահվան 16 536 դեպք:



Աղբյուր