Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը,

որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ

Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։

Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։Նաիրի Հունանյանի վկայություններ

ՀՀ Ազգային ժողովի շենքը, որտեղ կատարվել է ահաբեկչությունը
Նշված օրը Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը ու Էդիկ Գրիգորյանը վերջինիս սպիտակ

«Գազ 24» մեքենայով գնում են Հարավարևմտյան թաղամասի «կանալի մոտ», այնտեղ է եկել նաև Դերենիկ Բեջանյանը, ում Նաիրին տեսել է հեռվից ու նշում է, որ վերջինս «Ռաֆ» մակնիշի մեքենայով է եղել։ Էդիկը Դերենիկին ասում է, որ հետևի իրենց։