[ad_1]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Այկո Մասսի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը, հաղորդում է ТАСС-ը:

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի հաստատակամությունը դաշնակիցների և գործընկերների հետ համատեղ մեր հավաքական անվտանգությունը խախտելուն ուղղված Ռուսաստանի գործողություններին դիմակայելուն՝ շեշտը դնելով «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ պայքարելու վրա»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:

ԱՄՆ-ը վճռականորեն դեմ է արտահայտվում Ռուսաստանից Գերմանիա և եվրոպական այլ երկրներ գազ արտահանելու նպատակով «Հյուսիսայի հոսք-2» գազատարի կառուցմանը:



Աղբյուր