[ad_1]

Հետազոտողների միջազգային խումբը, այդ թվում՝ Լիդսի համալսարանից, Խաղաղ օվկիանոսի հատակը հորատելիս բազալտի նախկինում անհայտ տեսակ են հայտնաբերել: Հանքաշերտի այս նոր տեսակը ստեղծվել է հրաբխային մեծ եւ բացառապես տաք ժայթքումների ժամանակ, հայտնում է Planet- today-ը:

Այս հայտնագործությունը թույլ է տալիս ենթադրել, որ Երկրագնդի թիկնոցից ծագած ժայթքումները զգալիորեն ավելի հզոր եւ թեժ էին, քան կարծում էին նախկինում: Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Իվան Սավովը Երկրի եւ շրջակա միջավայրի դպրոցում Լիդսի երկրաֆիզիկայի եւ տեկտոնիկայի ինստիտուտից ասել է. «Դարաշրջանում, երբ մենք արդարացիորեն հիանում ենք տիեզերական հետազոտությունների հայտնագործություններով, մեր հայտնագործությունները ցույց են տալիս, որ մեր մոլորակում բացահայտելու դեռ շատ բան կա»:

Ընդ որում, նշվում է, որ նոր հայտնաբերված բազալտի այս նոր տեսակը հայտնի հանքաշերտերից տարբերվում է ինչպես իր քիմիական, այնպես էլ հանքային բաղադրությամբ: Իսկ ավելի վաղ դրա գոյության մասին մեծ մասամբ հայտնի չէր, քանի որ միլիոնավոր տարիներ ոչ մի նոր օրինակ չէր ձեւավորվել: Արդյունքում, բազալտի այս տեսակը թաղվեց խորը նստվածքի տակ օվկիանոսի հատակին:

Նոր հանքաշերտ գտնելու համար գիտնականների խումբը JOIDES Resolution հետազոտական ​​նավով  իր հորատման սարքավորումները տեղակայեց 6 կիլոմետր խորության վրա օվկիանոսի հատակին Ամամի Սանկակու ավազանում՝ Ճապոնիայի Ֆուձի լեռից մոտ 1000 կիլոմետր հարավ-արեւմուտք: Դրանից հետո հետազոտողները եւս 1.5 կմ հորատեցին օվկիանոսի հատակը՝ նմուշներ դուրս բերելով, որոնք նախկինում երբեք չէին հետազոտվել գիտնականների կողմից: Հետազոտության այս հատվածը մասն այսպես կոչված «Հրե օղակի»՝ պայտի ձեւով գոտու մի մասին է, որը հայտնի է պարբերական հրաբխային ժայթքումներով եւ երկրաշարժերով: Այն ձգվում է Խաղաղ օվկիանոսի շուրջ 40.000 կմ հեռավորության վրա եւ, ըստ գիտնականների, սկսել է ձեւավորվել առնվազն 50 միլիոն տարի առաջ:

Գիտնականները նշում են, որ սա ամենամեծ խորքերից մեկն էր, որտեղ հորատումներ են անցկացվել նման բարդ պայմանների համար մշակված հետազոտական նավի կողմից:

Ընդ որում, նշվում է, որ բազալտն ամենատարածված հանքաշերտերից մեկն է, սակայն այս պարագայում բազալտ էր որոնվում, որը պետք է կազմավորված լիներ «Հրե օղակ» հրաբխի վաղ ժայթքումների ժամանակ, եւ դրանք հաջողությամբ պսակվեցին , Նշվում է նաեւ, որ ժայթքումները, որոնք հանգեցրին նոր հայտնաբերված բազալտի ձեւավորմանը, շատ տարածված էին եւ ձեւավորվել են համեմատաբար կարճ երկրաբանական ժամանակահատվածում՝ 1-2 միլիոն տարում:



Աղբյուր