[ad_1]

Հարեւան, բայց ոչ բարեկամ երկրի ղեկավարը երեկ պատմական Դիզակից հանդես եկավ հերթական «տեսաուղերձով» եւ ազդարարեց ոչ միայն Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի կառուցապատման հիմնարկեքը, այլեւ նեանդերթալյան մարդու կեցավայր Ազոխի քարանձավը «հռչակեց» Ադրբեջանի «պատմական ժառանգության» անքակտելի մաս, իսկ Հադրութի հայոց եկեղեցին ներկայացրեց ոչ այլ կերպ, քան ուդիների սրբավայր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Այս ամենից հետո, ինչ-որ մի չեղած դերասան էլ, Հովհաննես Ազոյան անուն ազգանունով, Հադրութում հայտնված Մեհրիբան Ալիեւի լուսանկարի տակ անգլերենով գրառեց հետեւյալը. «Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիեւի դեմքին: Աշխարհին խաղաղություն: Թող երբեք պատերազմը չկրկնվի»:

Հ.գ.-Այսքանից հետո ես ստիպված եմ ինձ իրավունք վերապահել ատելու ոչ միայն նիկոլին ու նիկոլականներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են հանուն խաղաղության զոհաբերել իրենց Հայրենիքն ու արժանապատվությունը…»։

https://www.facebook.com/profile.php?id=100012180459090



Աղբյուր