[ad_1]

Տպավորություն է, որ իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ ինչ-որ քննարկումների են տանո՞ւմ: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը, որը կլոր սեղանի շուրջ է հրավիրել վարչապետին, Շարժման ներկայացուցիչներին ու ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը:

«Մենք հանդիպումների առումով կոմպլեքսներ չունենք, խնդիրն այն է, թե ինչից պետք է խոսենք: Եթե կլինի օրակարգը, կլինի ինչի մասին… եթե Արմեն Սարգսյանը հրավիրել է Նիկոլին, որ քննարկենք իր հեռացման ճանապարհային քարտեզը այդ օրակարգով կարելի է խոսել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ երկխոսության կոչով հանդես է եկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա ասաց. «Հիմա էլի հրեշտակի թեւեր սկսեց հագնել Նիկոլի գաղափարական հայրը, անձ, որը տարիներ շարունակ քարոզում էր, որ պետք է տանք, որ լավ ապրենք»:



Աղբյուր