[ad_1]

ԱՄՆ իշխանությունները մտադիր են դիմակայել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությանը, որը, Վաշինգտոնի կարծիքով, տարածում են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համապատասխան հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես կիսում եմ ձեր՝ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ և սխալ տեղեկատվության տարածան վերաբերյալ մտահոգությունը․ այդ ապատեղեկատվությունը տարածում է նաև Ռուսաստանը։ Դա անասելի վտանգավոր է, բացի այդ, ի վերջո, չափազանց վտանգավոր է նաև այն երկրների համար, որոնք ներգրավված են ապատեղեկատվության արշավին, քանզի քանի դեռ աշխարհի բնակչության մեծ մասը պատվաստված չէ, նրանք նույնպես չեն կարող ապահով լինել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ պատրաստվում են վճռականորեն հակազդել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվությանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը ապատեղեկատվությանը հակազդելու համար մի շարք անհրաժեշտ գործիքներ ունի։

«Սակայն մեզ լրացուցիչ աջակցություն, լրացուցիչ ռեսուրսներ են հարկավոր։ Իմ կարծիքով՝  մենք նաև պետք է սերտ խորհրդակցություններ անցկացնենք Կոնգրեսի հետ»,- ամփոփել է ԱՄՆ պետքարտուղարը։

 



Աղբյուր