[ad_1]

Ներկա պահին զգալի է վտանգը, հետևելով Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին, վերլուծաբանների և մասնագետների հայտնած գաղափարներին՝ նորություն չէ, նրանք վաղուց ցանկանում են այդ մեծ Թուրանը ստեղծել. Բաղրամյան պողոտայում լրագրողներին ասաց միջազգայնագետ Արարատ Կոստանյանը:

«Մենք զգուշացնում էինք երեք տարի առաջ, որ այս իշխանությունները, երբ գան, հետևելու են այսպիսի արդյունքի, որովհետև ազատական և գունավոր երազանքներ ունենալով՝ չի կարող դիմագրավել, երբ մի կողմում կա Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի վտանգ: Ցավոք, այդ ժամանակ ժողովուրդը չհասկացավ, մեծ մասը գլոբալ քաղաքականությունից չի հասկանում, հիմա  տեսնում ենք, որ Սյունիքի կողմը վտանգ կա»,- նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր իշխանափոխության վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններին՝ նա ասաց, որ դա խայտառակություն է, Թուրքիան իրավունք չունի իր կեցվածքը Հայաստանի հանդեպ ցուցադրելու։

«Թուրքիայում սորոսական, միասեռական կազմակերպությունները մնացին միայն, որ Հայաստանի մասին կարծիք չհայտնեցին, նրանք վտանգ տեսան, որ հայ ազգը ոտքի է կանգնում: Ես մտահոգված եմ ոչ թե Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներով, որտեղ ներկայացված են ամենացածր խավը, ինձ ավելի շատ մտահոգում է անտարբերների մեծ բազմությունը: Սա երկրի լինելիության հարցն է, չգիտեմ մարդկանց արդեն ո՞ր լեզվով բացատրել: Թող իրենց թաղամասերում, շրջաններում պահանջեն այս խայտառակ իշխանության հրաժարականը, որովհետև իրենք էլ արդեն կողմ չեն Փաշինյանին: Կան մարդիկ, որոնք 2018-ին «Դուխով» գլխարկներով ունեին հույսեր, և փաստը ցույց տվեց, որ սխալվել են, և իրենք էլ տեղյակ են և այսօր անտարբեր են, թող  նախաձեռնեն  ու պահանջեն»,– ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների լավացմանը՝ Կոստանյանն ասաց. «Խայտառակություն է ուղղակի, ցեղասպանություն անցած ազգն ինչպե՞ս կարող է Թուրքիայի հետ բարիդրացիականություն հիմնել, նամանավանդ, որ նա չի ցանկանում, մեզ հետ նորմալ հարաբերություններ ստեղծել, Թուրքիան մտնում է մի պատերազմի մեջ, որը միջազգային իրավունքի տեսանկյունից իրավունք չունի ներքաշվելու կոնֆլիկտի մեջ: Մարդը հստակ հայտարարում է, որ խանգարում ենք իր Թուրանը ստեղծելուն, ի՞նչ պիտի անենք, պետք է ձգտենք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, որ ամեն 100 տարին մեկ յաթաղանի տակ ընկնե՞նք ու Դեր Զորի ճամփան բռնե՞նք, զարմանում եմ, որ Հայաստանում երիտասարդությունը չգիտի դա, ուսուցանել են չէ՞, մի քիչ պատմություն սովորեք: Նույնիսկ Թուրքիան մտահոգված էր, որ Հայաստանում կարող է տեղի ունենալ ռազմական հեղաշրջում, եթե Թուրքիան մտահոգված է, ուրեմն դա Հայաստանի շահերից բխած կլիներ»:

Խոսելով Օնիկ Գասպարյանի քայլերի մասին՝ Արարատ Կոստանյանն ասաց, որ ակնկալում էր, որ ավելի խոսուն քայլերի կգնար, քանի որ ուներ իրավասություն դա անելու. «Ես հույս ունեի, որ նա կդիմեր վճռական քայլի, քանի որ ունի աջակցություն, և այս ժողովուրդը սպասում է նրա վճռական քայլին»:



Աղբյուր