[ad_1]

Օնիկ Գասպարյանը եթե քայլ անելուց լիներ, նա ոչ թե այդ քայլը կասեր, այլ կաներ, ռազմական հեղաշրջման մասին չեն ասում, անում են: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Նա դա ասաց հույսով, որ դա լրացուցիչ աջակցություն է ընդդիմությանը, բայց ընդդիմությունն էլ հույսը դրեց Օնիկ Գասպարյանի վրա:

Ինչպես ժամանակին ՍԴ-ն բիրտ ուժի դեմ տեղի տվեց, այդպես էլ հիմա Օնիկ Գասպարյանը բիրտ ուժի դեմ տեղի տվեց: Հայաստանում օրենքը չի գործում, որում պետք է համոզված լինեիք դեռեւս ՍԴ-ի ջախջախման ժամանակ: Հայաստանում գործում է մեկ հոգու կամքը: Ցավոք, ուսադիրներ կրող անձինք հլու-հնազանդ ենթարկվում են հրահանգին, ոչ թե օրենքին, այն դեպքում, երբ պետությունը գտնվում է կործանման եզրին»,-ասաց Իշխանյանը:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը՝, Իշխանյանն ասաց. «Հայաստանի ընդդիմության մեջ միշտ եղել են պատասխանատու մարդիկ, որոնք սակայն պատրաստ չեն եղել իշխանության հմար ամեն ինչի վրայով գնալ: 2008-ին մի այդպիսի անձնավորություն մեջտեղ եկավ, որը պատրաստ էր զոհերի միջոցով գալ իշխանության, եւ որը 2018-ին եկավ իշխանության: Եթե այսօր այդպիսի անձ լիներ ընդդիմության մեջ, նա արդեն իշխանությունը վերցրած կլիներ:

Այստեղ խնդիրը ոչ այնքան իշխանությունը կամ ընդդիմությունն է, այլ ցավալիորեն մեր ժողովրդի գերակշիռ մասի անտարբերությունը: Ես ուզում եմ ներողություն խնդրել Արցախի մեր հայրենակիցներից, որ մենք նրանց դավաճանեցինք: Այսօր նյուն վտանգի տակ է Սյունիքը: Այսօր էլ մարդիկ անտարբեր են, անգամ աջակցողներ կան: Այս բավականին մեծ զանգվածը հայրենիքի զգացողություն չունի»:



Աղբյուր