[ad_1]

Ֆրանսիայում 11-ամյա մի տղա գլխատելու մասին սպառնալիքներ է հնչեցրել Լիոն քաղաքի արվարձանային կոմունաներից մեկի ղեկավարի հասցեին։ 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, Ռիյե-լյա-Պապ քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Վենսանդեն մարտի 6-ին Facebook-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված էր պատին գրված սպառնալիքն իրեն գլխատելու և քաղաքապետարանը հրդեհելու մասին:

Ոստիկանությունը նույն օրը հայտնել էր, որ սպառնալիքների գործով մեկ կասկածյալի էր ձերբակալել: Նրա տարիքը չէր նշվում:

Այն մասին, որ ձերբակալվածը 11-ամյա տղա է, հայտնի է դարձել երեքշաբթի՝ Լիոնի դատախազի հայտարարությունից հետո: Վերջինիս խոսքով՝ հաշվի առնելով տղայի տարիքը՝ նրա նկատմամբ այլընտրանքային կարգապահական միջոցներ կընտրվեն, որոնք նախատեսված են անչափահասների իրավունքների պաշտպանության մասին օրենքով:



Աղբյուր