[ad_1]

Բա որ գիտեիք՝ Ադրբեջանն ինչ պետություն է, ինչու՞ կազմաքանդեցիք բանակը, ինչու՞ առանց մեկ կրակոցի հանձնեցիք Արցախի կեսը, ինչու եք միտումնավոր հակառուսական տրամադրություններ տարածում երկրում։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

Իշխանությունը հենց փորձում է ստել կամ ձևանալ, պատրանք ստեղծել, որ խելոք միտք է ասում՝ թշերն ու ականջները միանգամից կարմրում են: Փաշինյանի իշխանությունը կամ պիտի գոռալով խոսի, կամ մուննաթ գա, կամ էլ փողոց դուրս գա, որպեսզի ականջին հաճելի մի բան ասի: Ականջին հաճելի, ոչ թե խելքին մոտ: Հանգիստ պայմաններում հենց մի խելոք բան են ուզում ասել, արագ մատնում են իրենց, քանի որ նրանց միտքը մակերեսային է, խոսքը՝ թույլ փաստարկված, բառամթերքն էլ՝ հակագիտական: Իմ քայլի պատգամավորները հենց խոսում են մեր պետության անվտանգության մասին, վիճակն ավելի՛ են վատացնում: Դե նախընտրելի է, որ ամեն մարդ խոսի այն մասին, ինչից հասկանում է: Նվաստս, օրինակ, անվտանգության, արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքացիական հարաբերությունների, միջազգային հարաբերությունների մասնագետ եմ: Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների կամ անցումային արդարադատության մասին մոտեցումներ ու մասնագիտական կարծիք ունեմ, ԲԱՅՑ՝ վերամբարձ դիրքորոշում չեմ հայտնում, քանի որ ոլորտային էքսպերտ չեմ, չեմ տիրապետում թեմայի ծալքերին ու խութերին, ի տարբերություն իշխանության բոլոր պատգամավորների, որոնք կոռուպցիայի դեմ պայքար ասելով՝ ընդամենը մի քանի անգիր արած բառե՛ր ու շաբլոն տեքստեր գիտեն՝ նախկին իշխանություն, սևեր, հակահեղափոխականներ, Մոնումենտի դղյակներ, թալան, պիցայակեր: Որ նախկին բոլոր իշխանությունները, բացառությամբ հարյուրավոր ազնիվ ու պատվախնդիրների, կոռուպցիայի մաստեր կլա՛ս կցուցադրեն, ոչ ոք չի կասկածում, որ լավ տիրապետում էին փող ուտելու ու այն թղթերի մեջ կորցնելու արվեստին, էլի՛ ոչ ոք չի կասկածում, բայց որ Փաշինյանի իշխանությունն է՛լ հետ չի մնում նախկիններից, դա է՛լ քննարկման հարց չէ, պարզապես՝ նախկինների ու Փաշինյանի իշխանության տարբերությունը՝ կոռուպցիայի փաթեթավորու՛մն է: Նախկինները հավատում էին, որ նախարարություններում փող փախցնելը կթուլացնի սոցիալական լարվածությունը, Փաշինյանենք ծրարով փող տալու ավանդույթը փոխարինեցին՝ ռեգուլյար պարգևավճարներով: Նախկին կոռումպացված պաշտոնյաներին շատ հե՛շտ էր տարբերելը՝ նիստուկացով, խոսելու տոնով, քայլվածքով, քարտուղարուհիների առատությամբ, մսխած փողերով, տգիտությամբ ու գավառական հայրենասիրության քողով: Փաշինյանի՛ իշխանության կոռուպցիոներները՝ նախկինների պատենտավորումն են՝ գումարած առավելությունների շքերթ՝ լոպազություն, կառավարման փորձի ի սպառ բացակայություն, անգրագետ խոսք, տկար միտք, մուտիլովկա: Շատ չկենտրոնանամ, պարզապես ցանկացա ասել, որ եթե այս իշխանության խելքը չի կտրում՝ տնտեսությունից, անվտանգությունից, ռազմի գործից, նախընտրելի կլինի չխոսեն ու պրոֆեսիոնալների՛ն առաջ մղեն, որպեսզի հերթական անհարմար վիճակում չհայտնվեն: Հենց այս իշխանությունը խոսում է պատերազմի ու հետևանքների մասին, մի նախադասության մեջ անպայման մի 3-4 կոնցեպտուալ սխալ է թույլ տալիս: Ավելի լավ չէ՞ նույն հանգերգը երգեն, խոսեն միայն նախկինների ու կոռուպցիայի մասին, քան այսպիսի խայտառակ հայտարարություններ անեն:

Արման Եղոյանն 94-ին ընդամենը 10 տարեկան էր, փորձով ու քաղաքական կենսագրությամբ իրենից մի փոքր հարուստ Լարիսա Ալավերդյանի հե՛տ կապվեցինք: 

Լարիսա Ալավերդյանն Արցախյան առաջին ազատամարտի օրերից մասնագիտացած է նաև ռազմագերիների ու անհետ կորածների առնչությամբ: Զուտ փաստն արձանագրենք և տեսնենք՝ որքա՞ն է իշխող կուսակցության պատգամավորը տիրապետում տվյալներին ու պատմությանը, որից հետո կանդրադառնանք նրա մտքի մյու՛ս գոհարներին: Լսե՛նք տիկին Ալավերդյանին:

Ոչ թե տպավորություն է, այլ իրողություն, որ Իմքայլականները չեն գիտակցում, որ լռելով՝ ավելի քի՛չ վնաս կհասցնեն մեր պետության անվտանգությանը: Արման Եղոյանը գերազանցել է Անդրանիկ Քոչարյանին ու Հովիկ Աղազարյանին, որոնք համարվում են անվտանգության ոլորտի գուրուներ: Եղոյանն ասել է, որ Ադրբեջանն այնպիսի պետություն է, որ շատ հանգիստ կարող է չկատարել իր առջև դրված պարտականությունները: Լսե՛ք, լսե՛ք:

Իյա՜, իրո՞ք: Պատգամավորը մեզ է՞ ասում՝ գիտենք թե չգիտենք ինչ պետություն է Ադրբեջանը: Եղոյանը եղել է Փաշինյանի մամուլի քարտուղարը և ինքնավստահությունից հստակ երևում է, որ Փաշինյանից խոնավություն է քաշել: Երկուսի քաղաքական գնահատականներն ադեկվատ չեն: Լու՞րջ: Իբր ուզում է ասել, որ իշխանությունը լավ էլ գիտակցո՞ւմ է ինչ պետություն է Ադրբեջանը: Բա ինչի՞ եք Ալիևի տակ պառկել, ինչի՞ եք թուրքերի ոտքի տակ փալաս դարձել, ինչի՞ եք ղազագիր ստորագրել, այդ ո՞վ գնաց ու վիզը դրեց Բաքվի բռնապետի ձեռքի տակ, ո՞վ է հլու-հնազանդ կատարում Ալիևի ամեն ասածը, ո՞վ է Ալիևի հետ սինքրոն պայքարում հայկական բանակի դեմ,  ո՞վ է պախկվելու համար՝ մկան ծակ ման գալիս՝ հենց Ալիևը բերանը բացում է՝ Սյունիքի ու Երևանի մասին, ո՞վ է կանգնել այսքան ժամանակ ու թուրքին ասել՝ լեզուդ կկտրեմ, չհամարձակվես հայի ու Հայաստանի վրա լեզու բարձրացնել, ո՞վ է թուրքի ու ադրբեջանցու հետ արդարացնում Արցախի օկուպացիան…իհարկե՛ Իմ քայլն ու յուր ամենագետ Փաշինյանը: Պրն Եղոյան, այնքանին կարող եմ 20 հարց էլ գումարել, որի պատասխանը ոչ դու՛ք ունեք, ոչ էլ ձեր տոտեմը: Ախր այնքան թույլ է ձեր փաստարկը, այնքան խեղճ, որ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանո՛ղն անգամ ավելի ուժեղ հարցապնդում կանի, քան դուք: Մի հարց էլ ե՛ս տամ: Իսկ դուք չգիտեի՞ք Ադրբեջանն ինչ պետություն է, չգիտեի՞ք 2016-ի ապրիլին ինչ պետություն է, թե՞ այդ ժամանակ միայն պետք է քացով տայիք մեր բանակի ու պետության մեջքին, պիտի ձեր ամբողջ մամուլն ու ծախու ՀԿ-ները ծառայաեցնեիք բանակի վարկաբեկմանն ու Բաքվի պրոպագանդային, պիտի մեծաբերան ու ձեր քաղաքական քաշից ավելի հայտարարություններ անեիք ու հոխորտայիք, թե մեր բանակը քարո՛վ է կռվել ու հացի փոխարեն խոտ կերել: Դուք ու՜ր, պետական մտածողությունն ուր: Տեսա՛նք էլի ձեր դուխը՝ ընդամենը փողոցային ճղճղոց, բայց հենց Էրդողանի կամ Ալիևի անունը լսեք, դառնում եք գառ, գնում եք ձեռքերը համբուրելու ու մի քանի կոպեկ նավթ ու փող մուրալու: Հիմա կանգնել ու մուննաթ եք գալիս, որ հանրությունը չգիտի ի՞նչ պետություն է Ադրբեջանը: Ամոթ է, ամոթ: Դու՛ք իմացեք, տգիտության շղարշի տակ թաքնված գոռոզամիտներ, մի հատ ծպտուն հանեիք այսքան ժամանակ: Բա որ գիտեիք Ադրբեջանն ինչ պետություն է, ինչու՞ վարի տվիք դիվանագիտությունը, ինչու՞ քաշեցիք մեզ պատերազմի մեջ, ինչու՞ այսքան տղու գլուխ կերաք, ինչու՞ կազմաքանդեցիք մեր բանակը, ինչու՞ պիղծ բարքերով մտաք դպրոց, ինչու՞ առանց մեկ կրակոցի հանձնեցիք Արցախի կեսը, ինչու՞ եք միտումնավոր հակառուսական տրամադրություններ ստեղծում Հայաստանում, ինչու՞ եք Հայաստանի սահմանների գծագրումը վստահել թուրքին, և ի վերջո՝ եթե այդքանը գիտեիք, ինչու՞ այդքան ռազմագերի փոխանցեցիք Բաքվին, մի հատ էլ՝ տեռորիստ երկու մարդասպանների՛ն հանձնեցիք, որ Ալիևն ինչպես ուզի, որ դիրքով ուզի ձեզ…ձեր ականջներից բռնի ու պատեպատ խփի, դա դեռ ոչինչ, մի հատ էլ՝ իր որդու վերադարձին սպասող ծնողին ամեն օր ուղարկի այն աշխարհ ու հետ բերի: Հա՞, այդ մենք չգիտե՞նք ինչ պետություն է Ադրբեջանը: Այդ ժողովուրդն է՞ր, որ 3 տարի քիրվայություն էր անում թուրքի հետ, այդ մեր ժողովու՞րդն է, որ առավոտն արթնացավ ու որոշեց, որ Շուռնուխը, Որոտանը, Սոթքն ու մնացած տարածքները հայկական չեն…միայն քաղաքականապես անմեղսունակնե՛րն այդպես կմտածեն: Տո նույնիսկ շողոքորթե՛լ չգիտեք, ընդամենը լսել եք, որ Արևելքում սիրում են խոսքին շիրա տալ…շիրա տալ չի նշանակում ոտնաման դառնալ, ստրուկի ծառայություն առաջարկել, հետո էլ ձև տալ, թե բա մենք գործ ունենք Ադրբեջանի նման պետության հետ: Հիմա որ այդպե՛ս եք ասում, ակնկալում եք, որ ժողովուրդը պիտի ասի՝ տեսեք-տեսեք այս ի՜նչ հայրենասեր ու պետականապաշտ իշխանությու՞ն ունենք: Նման բան ասողը կամ իմքայլական է, կամ ձեր համակիրը, կամ էլ՝ քաղաքականապես ամուլ մտածողություն ունեցողը, որին այնքա՛ն եք թմրեցրել, դարձրել մազոխիստ, որ առանց ձեր քաղաքական բարբաջանքները լսելու, չի կարող քնել: Ձեզ ե՞ք ձեռք առնում: Անվտանգության ու երկրի ապագայի թեմայով ձեր խոսույթը լսողին գիտե՞ք ինչ է պետք…մեկ տուփ վալերյանկա, որ գոնե ներվերն անջատի ու հետպատերազմյան այս կատաստրոֆիկ իրականությունում՝ գոնե բույլ մը ժպիտով փորձի հաշվել՝ քաղաքական ասպարեզից ձեր հեռանալու րոպեները:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։



Աղբյուր