Պատմաբան Ռուբեն Շուխյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Մենք ոչ թե հողեր ենք պահանջում Թուրքիայից, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի ոչ օրինական բռ նազավ թմանը. «Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ հողային պահանջներ

ունենալուն, ուրեմն եթե խնդրին տանք ճշգրիտ իրավական ձևակերպում (lega definition), ապա մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որպեսզի Թուրքիան վերջ դնի ՀՀ-ի տարածքի մի մասի шնօ րինшկшն բռ նшզшվ թմшնը: Էդ տարածքը որոշվում է ոչ թե պատմությամբ, այլ տարածքի նկատմամբ

առկաօրինական՝ հայկական տիտղոսով: Էսպես, նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների՝ համապատասխանաբար 63, 66, 100 ու 75 տոկոս տարածքը դե յուրե պատկանում է Հայաստանին, ոչ թե այն պատճառով, որ դրանք եղել են «պատմական հայկական

հողեր» կամ էլ ցեղш uպшնnւթյnւն է եղել, այլ քանզի դրանք, չնայած Թուրքիայի կողմից դրանց 1920թվականի բռ նшզшվ թմшնը, մինչ հիմա կրում են Հայաստանի իրավական տիտղոսը: Տիտղոս, որը նախ 1920թվականի ապրիլ ամսից, հենց ամսի քսանվեցին ավելի քան հիսուն երկրների անունից ճանաչել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և


Իտալիան, այնուհետև ԱՄՆ մեծ կնիքով ու նախագահ Վուդրո Վիլսոնի ստորագրությամբ վերահաստատվել և ուժի մեջ է մտել 1920թվականի նոյեմբեր ամսի քսաներկուսին, իսկ հետո վերահաստատվել է Լոզանի՝ 1923թվականի հուլիս ամսի քսանչորսի պայմանագրի տասնվեցերրորդ հոդ վածով: