Կարդացեք նաև՝

iPress.am- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղաս պանությունը։ Ավանդական ուղերձում 1915 թ. դեպքերը նա անվանել է ցեղաս պանություն, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել. «Ձերդ գերազանցություն,

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասբպանությունը պաշտոնապես ճանաչելու և դա տապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղաս պանության զ ոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպ անության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղաս պանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զ ոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հան ցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։ Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտա նգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղաս պանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազր կվում են։ Մեծարգո պարոն Բայդեն,

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և

արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։