Կարդացեք նաև՝

Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն ու Հայաստանի հարցով հիմնական զեկ ուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը հանդես են եկել Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ կապված համատեղ հայտարարությամբ, որում

մասնավորապես ասվում է. Հաղորդում է «1լուրեր»-ը: «Երեկ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ժողովրդավարության այս կարևոր դրսևորման համար՝ չնայած բա րդ իրավիճակին։ Սա ՀՀ-ի համար առանցքային պահ է, ու մենք հուսով ենք,

որ ընտրությունների հստակ արդյունքները նոր դրական էջ կբացեն երկրի համար: Շատ զգացմունքային քարոզարշավից հետո հայ հասարակությունը ամենաշատը միասնությունը վերականգնելու ու ավելի լավ ապագա կեր տելու համար ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու կարիք ունի: Համավա րակի հետ կապված

ճանապարհորդական սահմանափա կումների պատճառով Եվրախորհրդարանը չկարողացավ դի տորդներ ուղարկել: Այնուամենայնիվ, ընտրություններին միջազգային դի տորդական առաքելություն են իրականացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ

խորհրդարանական վեհաժողովը (ԵԱՀԿ ԽՎ) ու Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ): Մենք ընդգծում ենք՝ առաքելությունը հայտնել է, որ ընտրությունները մրցակցային են եղել ու, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված: Ընտրողներին ընձեռվել են լայն տարբերակներ, ու հիմնարար իրավունքները և ազատությունները հիմնականում հարգվել են: Քաղաքական բոլոր

ուժերին կոչ ենք անում ընդունել ընտրությունների արդյունքներն ու զե րծ մնալ պա ռակտիչ հռ ետորաբանությունից ու գործողություններից: Անo րինականnւթյnւնների վերաբերյալ ցանկացած մեղ ադրանք չպետք է օգտագործվի լար վածությունը խթ անելու համար, այլ անհրաժեշտ է դրանք

կարգավորել համապատասխան բող ոքների ու բո ղոքարկման ընթացակարգերի ներքո: Ակնկալում ենք աշխատել նորընտիր Ազգային ժողովի հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ՝ ի շահ մեր քաղաքացիների»,- ասվում է հայտարարության մեջ: