«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը: Ըստ կոմիտեի՝ հետմահու նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբորորդին, մշտապես գործով հետաքրքրվում էր եւ միջնորդություններ էր ներկայացրել Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

“Zhoghovurd” écrit le quotidien. Le service de presse de la commission d’enquête de la RA a informé le quotidien “Zhoghovurd” que l’enquête sur l’affaire pénale ouverte au motif du suicide de Hayk Harutyunyan, l’ancien chef de la police de la RA, accusé dans l’affaire du “1er mars”, a été suspendu. Selon le comité, un examen psychiatrique médico-légal a été nommé à titre posthume, à l’issue duquel, très probablement, l’affaire pénale sera close. Le quotidien “Zhoghovurd” a écrit que les proches de l’ancien chef de la police, en particulier le neveu de Hayk Harutyunyan, étaient toujours intéressés par l’affaire et ont soumis des requêtes à la commission d’enquête.