Ռուսաստանում հայերի վարորդական իրավունքի հարցում Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը Հայաստանը դրել է խտրական վիճակում: Այս մասին այսօր Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նա նշեց, որ այնպես է ստացվել, որ այս հարցում մեկ պետության ներքին օրենսդրությունը հակասում է ԵՏՄ պայմանագրին:

Այսինքն՝ Ռուսաստանի կողմից համապատասխան օրենքի ընդունումը, որով այդ երկրում չեն ճանաչվում հայկական վարորդական իրավունքի վկայականները, ըստ էության հակասում է ԵՏՄ պայմանագրին: “Ի սկզբանե դա ակնհայտ էր, ավելին, այդ հարցը քննարկվել է ԵՏՄ-ում: Դրա համար իրենք տանում են մի ուրիշ ճանապարհով, ասում են՝ եկեք բոլորս միասին այդ ոլորտի շուրջ մի հատ համաձայնագիր կնքենք, բայց դա շատ երկար ճանապարհ է, մինչև մենք դրան հասնենք, դա տարիներ է պահանջում:

Իսկ մեր վարորդներն այսօր խնդիր ունեն: Երկրորդ ճանապարհը դա այն է, որ այն օրենքը, որն ընդունվել է, ըստ էության, ես չեմ վախենում այդ խոսքից, խտրական է Հայաստանի նկատմամբ: Այնպես է ստացվել, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների վրա այդ պահանջը չկա, բացի Հայաստանից”,- ասաց նա Ըստ Քոչարյանի՝ Բելառուսի, Ղազախստանի հետ հարցերը կարգավորվել էին, այդ երկրների անունները ներառվել են օրենքի մեջ: “Ղրղըզները վերջին պահին իմանալով՝ հասցրեցին, որ այնտեղ գրվի՝ Казахстан и Киргизия.

Ի՞նչ է պահանջվում, պահանջվում է ընդամենն այդ օրենքում Казахстан, Киргизия, դրանից հետո и Армения ավելացնել: Էդ անում ես, հարցերը լուծվում են, և արդեն երեք տարի է, այս հարցն ըստ էության տարբեր ձևի փորձում են տորպեդահարել: Մեկ ասում են՝ հարցը Դումայում է, մեկ ասում են՝ Դումայում չէ, հետո արդեն խնդիրը տանում են բազմակողմ հարթակ՝ լավ գիտակցելով, որ դա ժամանակ է պահանջում: Այսինքն՝ սա ԵՏՄ որոշում չէ, եթե ԵՏՄ որոշում լիներ, մենք նման բան թույլ չէինք տա”,- ասաց ԱԳ փոխնախարարը:.

La Russie a pris une décision unilatérale sur la question des permis de conduire pour les Arméniens en Russie, ce qui a placé l’Arménie dans une position discriminatoire. Le vice-ministre des Affaires étrangères Shavarsh Kocharyan a déclaré cela aujourd’hui devant la Commission permanente de l’intégration régionale et eurasienne de l’Assemblée nationale. Il a noté qu’il s’est avéré que la législation nationale d’un État contredit le traité de l’UEE.

En d’autres termes, l’adoption d’une loi pertinente par la Russie, qui ne reconnaît pas les permis de conduire arméniens dans ce pays, contredit essentiellement le Traité de l’UEE. “C’était évident dès le début, d’ailleurs, cette question a été discutée au sein de l’EEU. C’est pourquoi ils prennent un chemin différent, disent-ils, signons tous ensemble un accord sur ce domaine, mais c’est un très long chemin jusqu’à ce que nous y parvenions, cela prend des années.

Et nos chauffeurs ont un problème aujourd’hui. La deuxième façon est que la loi qui a été adoptée, en fait, je n’ai pas peur de ce mot, est discriminatoire envers l’Arménie. “Il s’est avéré qu’une telle exigence n’existe pas pour tous les États membres de l’UEE, à l’exception de l’Arménie. Selon Kocharyan, les problèmes avec la Biélorussie et le Kazakhstan ont été réglés, les noms de ces pays ont été inclus dans la loi.” « Le sachant au dernier moment, les Kirghizes ont réussi à y écrire : le Kazakhstan et le Kirghizistan.