Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումների. Տիգրան Ավինյան

Մանրամասները դիտեք տեսանյութում ստորև․
Սյունիքում բանակցությունները շարունակվում են, որպեսզի ադրբեջանական ուժերը նահանջեն, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Վերջնական արդյունքներ դեռ չունենք: Բայց վստահ եմ՝ այս կամ այն կերպ հանգուցալուծման հասնելու ենք, որովհետև հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցություններով հարցը լուծել, բայց պետք է պատրաստ լինել նաև հնարավոր վատ զարգացումների։ «Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր սուվերեն տարածքի պաշտպանությանը, այլ նման վատ սցենարի դեպքում մենք ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը»,- հավելել է Ավինյանը:

Ադրբեջանական կողմը Սյունիքում հայկական տարածքներում տեղակայվել է անհայտ ծագման քարտեզներով, որոնք աղերս չունեն իրականության հետ, ասել է նա։ Այդ քարտեզների հիման վրա են առաջ եկել ու տեղակայվել։

«Համենայնդեպս, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Ըստ իրենց՝ որևէ քայլ չեն ձեռնարկում և չեն ուզում ձեռնարկել՝ հետագա լարումն ավելի չխորացնելու համար։ Բայց, կրկնում եմ, մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ներկայացրած դիմումին՝ Ավինյանն ասել է, որ եռօրյա ժամկետում ՊՆ-ն ու ԱԳՆ-ն տեղյակ կպահեն ընթացակարգերի մասին։

Must be prepared for possible bad developments. Tigran Avinyan

Watch the details in the video below և
Negotiations are underway in Syunik for the withdrawal of Azerbaijani forces, Acting Deputy Prime Minister Tigran Avinyan told reporters in Goris.

“We do not have final results yet. “But I am sure we will reach a solution one way or another, because it is clear that the Azerbaijani armed forces have crossed the sovereign territory of Armenia,” he said.

According to Avinyan, Armenia is ready to resolve the issue through peaceful negotiations, but it must be ready for possible bad developments. “We must be ready not only to defend our sovereign territory, but in case of such a bad scenario, we expect the support of our allies,” Avinyan added.

The Azerbaijani side has been deployed in Syunik on Armenian territories with maps of unknown origin, which have nothing to do with reality, he said. Based on those maps, they came forward and deployed.

“In any case, the Azerbaijani side reaffirms its efforts for a peaceful settlement. According to them, they do not want to take any step in order not to deepen the further tension. “But I repeat, we are ready for all possible scenarios,” he said.

Referring to the application submitted to the CSTO, Avinyan said that within three days the Ministry of Defense and the Ministry of Foreign Affairs will inform about the procedures.