Այսօր հետպատերազմյան երկրում ամենակարևոր խնդիրը ոչ թե ամեն գնով և միջոցներով ընտրություններին մասնակցելն է, ու իշխանության ղեկին հայտնվելը, այլ պատերազմից տուժած մեր հայրենակիցներին ուշադրություն դարձնելն է։ Ցավալիորեն, եզակի գործիչներ են հասկանում այդ քայլի առաջնահերթությունը։ Մինչ քաղաքական դիվիդենտների մեռած ուժերը, օրը մի բան են մտածում կադրերում երևալու և իրենց անունը շահարկելու համար, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն ամեն գնով փորձում է իր լուման ներդնել մեր երկրի համար, ամեն ինչ անում է՝ փորձելով զորավիգ լինել զոհված զինծառայողների ընտանիքներին։

Նման նախաձեռնություն դեռևս, որևէ մեկի մտքով անգամ չէր անցել, բայց նա արեց դա։ Իսկ, թե ինչ սրտի թրթիռով են լսել այս լուրը մեր քաջ հերոսների ընտանիքներն՝ ուղղակի խոսքեր չկան։ Պարզվում է՝ պարոն Թովմասյանը նախաձեռնել և արդեն իսկ սկսել է հավերժության պուրակի կառուցման աշխատանքները, որտեղ Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհվածների հարազատները կկարողանան իրենց որդու, հոր կամ եղբոր համար տնկել մեկ պտղատու ծառ և ամեն տարի բերք ստանալ այդ ծառից:
Ի դեպ, արդեն իսկ մեկնարկել են այգում կառուցվող եկեղեցու շինաշխատանքները:

Ինչպես իր խոսքում նշում է Արտակ Թովմասյանը․ «Արցախյան 44-օրյա պատերազմը մեզանից խլեց լավագույններինհայրենասեր տղերքի, հերոսների, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի, հանուն ազգի ու պետականության: Շատ պատմություններ եմ լսել պատերազմի ժամանակ մեր հերոս տղերքի սխրագործությունների մասին և, ոգևորված նրանց տեսակով ու քաջությամբ, որոշել եմ նախաձեռնությամբ հանդես գալ, որով ևս մեկ հնարավորություն կընձեռվի ապրեցնելու նրանց տեսակը և պարզապես երախտապարտ լինելու նրանց․․․»:

Հավելենք, որ Պուրակը հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ: Վստահ ենք, որ այս նախաձեռնությունը դառնալու է այն եզակիներից, որի համար շնորհակալ են լինելու բոլորը՝ մեծից փոքր։

The most important task in the post-war country today is not to participate in the elections at all costs and come to power, but to pay attention to our compatriots who suffered from the war. Unfortunately, unique figures understand the priority of that step. While the dead forces of political dividends are thinking of something to do in the cadres to manipulate their name, Artak Tovmasyan, a member of the “Third Force” civil initiative, is trying to contribute to our country at all costs, trying to support the families of fallen servicemen .

Such an initiative had never crossed anyone’s mind, but he did it. There are no direct words about the heartbeat of the families of our brave heroes. It turns out that Mr. Tovmasyan has initiated the construction of the Eternity Park, where the relatives of the victims of the first Artsakh,

April and Artsakh second wars will be able to plant a fruit tree for their son, father or brother and get a harvest from that tree every year.
By the way, the construction of the church under construction in the park has already started.

As Artak Tovmasyan states in his speech ․ “The 44-day Artsakh war took away the best of us – patriotic guys, heroes who died for the sake of the homeland, for the sake of the nation and statehood. “I have heard many stories about the heroic deeds of our heroic men during the war, inspired by their kindness and courage.

Let us add that the Park is located on the road from Yerevan to Aparan, near the Letter Park և the Holy Cross. We are sure that this initiative will become one of the unique ones for which everyone, from the youngest to the oldest, will be grateful.