Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն տեղեկություն է շրջանառվում, թե Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ, մարտեր են ընթանում: Գրել են, թե հակառակորդը հարձակում է նախաձեռնել ու իբր հայկական կողմից կան վիրավորներ, որոնք տարհանվում են, գրում է ՏՍԿ-ն։

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական

զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար

հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց», -հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

There is active information circulating on social media and in the press that fighting is taking place in the direction of Ishkhanasar in Syunik region. They wrote that the enemy had initiated an attack and that there were wounded on the Armenian side who were being evacuated, TSK writes. “In the early morning of May 1

2, the Azerbaijani armed forces, on the grounds of” border adjustment “, tried to carry out certain work in one of the border areas of Syunik. After the measures taken by the Armenian subdivisions, the Azerbaijani military stopped that work. At the moment, negotiations are underway to resolve the situation. The informatio

n spread in the press “about the battles in the direction of Ishkhanasar” does not correspond to reality. In case of such developments, the Ministry of Defense would be the first to make a statement. “We urge you to refrain from publishing unverified, especially panic-spreading information,” the RA Ministry of Defense stated.