ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով

իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում

անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, տուժողը քեռուն արգելել է մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող

երկփողանի որսորդական հրացանով Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում քեռին մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է: Ըստ աղբյուրի՝ տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

The Vayots Dzor Regional Investigation Department of the RA Investigation Committee revealed a number of circumstances and motives of the incident as a result of other investigative and judicial actio

ns carried out in the criminal case on the murder of a nephew by a resident of Vernashen settlement. According to the information obtained during the investigation, due to previous disagreements over a personal issue, the victim forbade his uncle to participate in the funeral of his sister, after which in 2021. On May 1,

2012, at around 9:10 pm, his uncle fired a shotgun at his nephew in the area of ​​”Getnatun” LLC, located on Yerjanyan Highway in Yeghegnadzor, with the aim of killing him illegally. According to the source, the man was arrested on suspicion of committing a criminal act under Article 104, Part 1 of the RA Criminal Code.