Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 30 հարց, որից 19 հարցը չզեկուցվող են։ Չզեկուցվող հարցերն ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ, օրինակ, դրանցից մեկով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշում է կայացրել անհատույց օգտագործման իրավունքով տարածք հանձնել։ Նախագծից պարզ դարձավ, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկն ամբողջությամբ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու են «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։

Ընդ որում, որոշման նախագծից տեղեկանում ենք, որ 2013 թվականին այդ հարկի շինությունն ամբողջությամբ հետ է վերցվել «Երեւանի Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից եւ 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Սակայն այդ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել՝ «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված գործարար ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անհնարինության պատճառով: Եվ, ահա, այս ամենից հետո որոշում է կայացվել տարածքը կրկին վերադարձնել դպրոցին։

Հիշեցնենք՝ 2013 թվականի ապրիլին, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, կառավարության նիստում որոշում էր կայացվել Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500 քմ տարածք տրամադրվեց «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին:

Այդ ժամանակ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ երգչուհին այդ տարածքի վրա աչք էր դրել դեռևս Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման տարիներից:

Աղբյուրը

The agenda of today’s government sitting included 30 issues, 19 of which are unreported. Examining the unreported issues, it became clear that, for example, the Ministry of Territorial Administration and Infrastructure of the Republic of Armenia decided to hand over the territory with the right of gratuitous use. It became clear from the project that the 3rd floor of the 1st building located at 26a Tigran Mets Street, Yerevan, will be handed over to “Yerevan A. Khanjyan street 53 basic schools ”state non-commercial organization.

Moreover, we learn from the draft decision that in 2013 the building of that floor was completely taken back “Yerevan A. Khanjyan street 53 Basic Schools ”state non-commercial organization and for 10 years, with the right of gratuitous use was handed over to“ Nune Yesayan ”charitable non-governmental organization.

However, the decision was revoked due to the impossibility of carrying out the work envisaged by the business plan presented by the “Nune Yesayan” charitable non-governmental organization. And, after all this, a decision was made to return the area to the school.

Let us remind you that in April 2013, when the mayor of Yerevan was Taron Margaryan, a decision was made at the government session to provide 500 square meters of the third floor of Yerevan school # 53 to the Nune Yesayan Charitable Foundation.