2021թ. մայիսի 1-ին’ ժամը 01.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս անձ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով: Այս մասին

հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ «Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջիններս մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 5.45մմ տրամաչափի ինքաձիգ և «ՏՏ» տեսակի

ատրճանակ՝ իրենց փամփշտատուփերով, կրակված պարկուճներ, խոհանոցային դանակ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հայտարարության մեջ:

2021 On May 1, 2012, at 01:50 am, a report was received from Erebuni Medical Center that four people had been taken to them with various injuries. A criminal case has been initiated in the investigation department of the Erebuni-Nubarashen administrative district of the Investigation Department of the RA Investigation

Committee in Yerevan on the grounds of attempted murder, illegal acquisition, possession or carrying of a weapon. The RA Investigative Committee informs about this. “As a result of large-scale investigative-judicial actions, as well as measures taken jointly with the RA Police, a number of essential circumstances of the incident were revealed, including the identities of the persons taken to the medical center.” The investigati

on also revealed that the latter received bodily injuries during an argument at a cemetery near Davit Bek Street in Yerevan. During the preliminary investigation, the scene was inspected, during which a 5.45 mm caliber “IT” pistol with its bullet casings, shotgun shells, kitchen knife-like traces were found, and samples were taken. Forensic and forensic examinations were appointed to find out the circumstances of the criminal ca

se, and a number of people were interrogated. An investigation is underway. Notification. “A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force