ԷԼՕՍ էպիլյացիան անցանկալի մազերի հեռացման նորագույն մեթոդ է, որը հիմնված է լազերային և ֆոտոէպիլյացիայի գործողության հիման վրա և համալրված է մազահեռացման ընթացքում մաշկի պաշտպանության հատուկ մեթոդիկայով։ Օգտագործվող սարքը ներազդման հատվածի վրա է ուղղում լույսի բարձր հաճախականության իմպուլս և հոսանք։ Վերջինս ոչնչացնում է մազի պարկը, իսկ լույսի բարձր հաճախականության իմպուլսներն ազդում են մազի կառուցվածքի վրա՝ հավասարապես տարածելով ջերմությունն իր հիմքով։ Այդպիսի համադրությունը հնարավորություն է տալիս խուսափել գերտաքացումից, այրվածքներից, ցավոտ զգացողություններից պրոցեդուրայի ընթացքում և հետո։ Բացի այդ, ԷԼՕՍ համակարգով լազերային էպիլյացիայի ընթացքում մաշկը լրացուցիչ սառեցվում է հատուկ գլխադիրի միջոցով։

Ավելին, կրկնակի արդյունք է ստացվում. 20-30%-ով մեծանում է մազի պարկերի վրա ազդեցության խորությունը, բացի այդ զգալիորեն նվազում է հարակից հյուսվածքների վրա ջերմային ազդեցության աստիճանը, որը հանգեցնում է մազահեռացման պրոցեդուրայի արդյունավետության և անվտանգության միաժամանակյա բարձրացմանը։ Ինչպես մազահեռացման սարքավորումային ժամանակակից այլ մեթոդները, ԷԼՕՍ մազահեռացման մեթոդն ինտենսիվորեն ազդում է այն մազիկների վրա, որոնք պրոցեդուրայի անցկացման ժամանակ գտնվում են ակտիվ աճի փուլում։ Մազի այն պարկերը, որոնք պրոցեդուրայի անցկացման ժամանակ գտնվում են մազի կենսագործունեության ցիկլի մյուս երկու փուլերում` «քնի» վիճակում կամ անցումային փուլում, կհեռացվեն հաջորդ պրոցեդուրաներն իրականացնելիս, քանի որ հենց ակտիվ աճի փուլն է հանդիսանում դրանց հեռացման համար առավել հարմարը։ Դրա հետ կապված՝ ամբողջ անցանկալի մազածածկույթի ամբողջական հեռացումը նախատեսում է կրկնվող սեանսների անցկացում 6-8 շաբաթը 1 անգամ հաճախականությամբ։

Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ հատվածում է իրականացվում ԷԼՕՍ մազահեռացումը, հաշվի են առնվում մազերի փարթամությունը և որակը, ինչպես նաև հիվանդի առանձնահատկությունները։ Մեկ հատվածի մազահեռացման ամբողջ կուրսը, որպես օրենք, ներառում է 6-9 (առավելագույնը 10) պրոցեդուրա։ ԷԼՕՍ մազահեռացման մեթոդը մշակվել է 1999 թվականին իսրայելցի հետազոտողների կողմից, որոնք մեծ ներդրում ունեն էսթետիկ բժշկության զարգացման մեջ։ Այսօր տվյալ սարքավորումների վրա աշխատում է ավելի քան 25 հազար բժիշկ աշխարհի տարբեր երկրներում, ինչը թույլ է տալիս պրոցեդուրաներ իրականացնել տարեկան ավելի քան 10 միլիոն հիվանդների համար։ ԷԼՕՍ մազահեռացման կուրսն այժմ հասանել է նաև Երևանի լավագույն կլինիկաներում՝ ներառյալ էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի ԷԼՕՍ Երևան կլինիկան։ Մեր պրակտիկայում մենք կիրառում ենք տվյալ մեթոդի արտոնագիրն ունեցող գերմանական SKIN ընկերության նորագույն սարքավորումները։