ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, օգտագործելով «ցեղասպանություն» բառը 1915 թ. իրադարձությունների մասին, մեծ սխալ թույլ տվեց Թուրքիայի հետ կապված: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: «Հայկական սփյուռքի պնդումները հաստատելու փոխարեն, Բայդենը պետք է կոչ աներ հետաքննել այս

իրադարձությունները: ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ դա լուրջ հարված է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, և Բայդենի հայտարարությունները անհետևանք չեն մնա: Չնայած Բայդենի պնդումներին՝ ևս մեկ անգամ հաստատում ենք, որ Թուրքիայում հայերի նկատմամբ

ցեղասպանություն չի եղել, և Բայդենի հայտարարությունները իրավական հիմքեր չունեն», – նշված է վարչակազմի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ

պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը: Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները,

վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

S President Joseph Biden used the word “genocide” in 1915. made a big mistake about Turkey. This is stated in a statement issued by the Office of the President of Turkey. “Instead of confirming the allegations of th

e Armenian Diaspora, Biden should have called for an investigation into these events. The United States must understand that this is a serious blow to relations between Ankara and Washington, and that Biden’s statements will not go unnoticed. “Despite Biden’s assertions, we reaffirm that there was no genocide against

Armenians in Turkey. Biden’s statements have no legal basis,” the administration said in a statement. It should be reminded that in his address to the Armenian people on April 24, US President Joe Biden officially recognized the Armenian Genocide for the first time among US presidents. Biden used the term “genocide” in

his message. It should be noted that in recent days rumors have been circulating that Biden intends to recognize the Armenian Genocide. US media quoted sources in the US presidential administration as saying that Biden had even informed Turkish President Recep Tayyip Erdogan of his intention.