Ես կոնկրետ դեպքերով գիտեմ և պաշտոնապես հաստատված գերության մեջ և ոչ պաշտոնապես հաստատված գերության մեջ հայ գերիները սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Նա նշեց, որ եղել են դեպքեր նաև բանտերում սպանությունների. «Հայտնի դեպքեր է Արսեն Ղարախանյանի մասով, երբ իր հայրը տեղեկություններ ուներ, տարբեր վկայություններ կար, որ գերի է, բայց հունվարին մի քանի օրվա սպանված մարմինը վերադարձրել են հայկական կողմից։ Նման դեպքերից է Էդիկ Շահգելդյանի դեպքը, Միշա Մելքոնյանի դեպքը, մի շարք դեպքեր կան ու ես ցավոք սրտի համոզված եմ, որ նմանատիպ դեպքերը էլի են եղել»։

Անդրադառնալով Սյունիքում տեղի ունեցած հայտնի դեպքերի և նույն օրը Արցախում տեղի ունեցած Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից սադրանքների միջև կապին Բեգլարյանը նշեց. «Ես չեմ կարող միանշանակ ներկայացնել, պնդել, որ այդ կապը կա, բայց այն որ ադրբեջանական կողմը ներկայացնել, պնդել, որ այդ կապը կա, բայց այն, որ ադրբեջանական կողմը նպատակ ունի անընդհատ անկայուն վիճակում պահել ներհայկական և Արցախյան և Հայաստանյան ներհասարակական տրամադրությունները , դա ակնհայտ է, քանի որ իրենց ձեռնտու չէ քիչ թե շատ կայուն, զարգացող հզորացող Հայաստանը և Արցախը, որի մասին Ալիևը բացեիբաց է հայտարարել»։

Հարցին՝ ինչի՞ն են միտված Ալիևի հայտարարությունները, արդյոք նոր պատերազմի մասին նախազգուշական քայլ է, թե՞ միտված է ներհայաստանյան կրքեր բորբոքելուն՝ նա նշեց. «Եւ, և»։ Դիտարկմանը՝ այսինքն պետք է նաև պատրաստ լինենք նոր պատերազմի՝ նա արձագանքեց. «Ես չեմ կարող միանշանակ կանխատեսումներ անել, բայց այն, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում, Ադրբեջանը համագործակցություն չի ցանկանում և անընդհատ սադրում է, դա ակնհայտ է։ Սա նշանակում է, որ մեր միակ ճանապարհն այն է, որ հզորանալու, զարգանալու երկարաժամկետ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի տարածաշրջանում ունենանք կայուն խաղաղություն»։

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․


Post Views:
0