Եվրոպական հարցերով Գերմանիայի պետնախարար Միխայել Ռոթը կտրուկ է պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի «ականապատ տարածքներում մահվան դեպքերի և ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու անհրաժեշտության մասին» հարցին:

Գերմանացի պաշտոնյան շեշտել է. «Գերմանական կողմը կոչ է անում Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, պարբերաբար հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու անհրաժեշտության մասին»:

Միխայել Ռոթը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքները չեն կարող անտեսվել բախումների ժամանակ: 2020 թ. նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագիրը ներառում է կողմերի պարտավորությունը` պաշտպանել մարդու իրավունքները, համաձայնագրի այս մասը գտնվում է գերմանական կողմի հատուկ հսկողության ներքո:

Ռոթը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կհանգեցնի խնդրի խաղաղ կարգավորմանը` նշելով գերմանական կողմի պատրաստակամությունը` աջակցելու այս հարցում:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․


Post Views:
0