կարդացեք նաև՝

1. Համաձայնագրով պահպանում են, արդյո՞ք, իրենց ինքնուրույնությունը ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով ստեղծվելիք համակարգը ոչ թե միասնական է, այլ համատեղ: Սա նշանակում է, որ Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

Ղազախստանն ու Բելառուսը, օրինակ, ՌԴ հետ ստեղծել են ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգեր: Այս պահին միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ կնքել է միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, ինչն ապահովագրում է ՀՀ ՀՕՊ զորքերը այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայությանը տրամադրելուց:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Դիտարկվող Համաձայնագրով հայկական կողմը իր ՀՕՊ համակարգն ամբողջությամբ չի տրամադրում միավորված տարածաշրջանային համակարգին: Հայկական կողմն է որոշում, թե իր ՀՕՊ համակարգի որ մասն է տրամադրվելու կամ հետ վերցվելու: Նշված հարցում եւս ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը:

Համաձայնագրի հավելվածի համաձայն` խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը)՝ պահպանում են իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայությունը:

2. Ի՞նչ հնարավորություններ է տալիս Համաձայնագիրը Հայաստանին:

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչեւ միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, ինչպես նաեւ հսկման համակարգեր, որոնք ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի:

3. Համակարգում կառավարման ի՞նչ լծակներ ունի Հայաստանի Հանրապետությունը:

Համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում ՀՀ պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Այս համակարգի համատեղ գործողությունների կառավարումը իրականացնում է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են Հայաստանի Գերագույն հրամանատարին:

4. Որո՞նք ենք համակարգում կառավարման Ռուսաստանի Դաշնության լծակները:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունները համակարգում է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը: Սա վերաբերում է միայն այլ ՀՕՊ համակարգերի հետ ՀՕՊ միավորված համակարգին: ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ինքնուրույն կարող են համագործակցել ցանկացած այլ ՀՕՊ համակարգերի հետ, ընտրություն կատարելու հարցում նրանք ազատ են:

Ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը. սա այն դեպքում, երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում համաձայնագիրը գործո՞ւմ է:

Համաձայնագրում նշված «Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես  Հայաստանի Հանրապետության տարածքի եւ օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Համաձայնագիրը չի գործում եւ, հետեւաբար, այն չի ազդում ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա:

6. Ի՞նչով է զբաղվելու Համակարգը խաղաղության ժամանակ:

Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի եւ պատերազմի ժամանակ:

Խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը զբաղվելու է տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպմամբ եւ իրականացմամբ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելով եւ այլն:


Post Views:
1