«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երկու օր է՝ հասարակության ներսում բուռն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցն ու դրան հաջորդած իրադարձությունները: Չեն դադարում տարատեսակ տեղեկատվական հոսքերը. Ընդդիմությունը եւ սոցցանցերի որոշ հատված սկսել է ներկայացնել կատարվածն այնպես, իբրեւ թե ողջ Սյունիքն է ոտքի կանգնել: Իսկ, ահա, իշխանական ճամբարում պնդում են, որ դրանք ընդամենը մարդկանց փոքր խմբեր են, որոնք կատարում էին նախկին օլիգարխիկ շրջանակների հանձնարարականները:

Փորձեցինք տարբեր աղբյուրներից մոտավոր տվյալներ ստանալ, թե որքան էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա անողների մոտավոր թիվը. մեզ փոխանցեցին, որ Ագարակում եղել են շուրջ 50 հոգի (որոնցից ակտիվ են եղել 20-25-ը)՝ ներառյալ համայնքի ղեկավարը, տեղակալը եւ վարչական այլ աշխատակիցներ, իսկ Շուռնուխում այդ թիվը եղել է 25-ին մոտ, այդ թվում՝ համայնքի ղեկավարն ու իր եղբայրը: Եթե այս թվերին էլ գումարեք վարչապետին ուղեկցող հարյուրավոր մարդկանց թիվը, ապա իրադարձություններն իսկապես բազմամարդ կթվան, չնայած տեսագրություններց եւս պարզ է, որ ակցիայի մասնակիցներն իրականում սակավաթիվ էին։

Ի դեպ, Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների հետ զրուցեցինք, մարդկանց մի մասն իսկապես դժգոհ է, կոտրված, բայց նաեւ վիրավորվում են, երբ ասում են՝ ամբողջ Սյունիքն այսպես, ամբողջ Սյունիքը դեմ է այսօրվա իշխանությունը։ Սյունիքն էլ մարզերից մեկն է, որտեղ կան ընդդիմադիրներ ու իշխանության կողմի ներկայացուցիչներ. այնպես, ինչպես բոլորը փաշինյանական չեն, այդպես էլ բոլորը ընդդիմադիր չեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

“Zhoghovurd” daily writes ․

“Nikol Pashinyan’s visit to Syunik and the subsequent events have been hotly debated in the society for two days. Various information flows do not stop. The opposition and some sections of social networks have started presenting what happened as if the whole of Syunik was on its feet. And here, in the ruling camp, they cl

aim that they are just small groups of people who carried out the instructions of the former oligarchic circles.

We tried to get approximate information from different sources about the approximate number of protesters against Nikol Pashinyan. We were told that there were about 50 people in Agarak (20-25 of whom were active), including the head of the community, the deputy and other administrative staff, and in Shurnukh that number was about 25, including the head of the community and his brother. If you add to these numbers the number of hundreds of people accompanying the Prime Minister, the events will seem really crowded, although it is also clear from the videos that the participants of the action were actually few.

By the way, we talked to the citizens living in Syunik region, some people are really dis