Րոպեներ առաջ ավարտվեց Եվրոպական շախմատի միության կողմից կազմակերպված եվրոպական խորհրդարանների պատգամավորների շախմատի անհատական և թիմային առաջնությունը, որին 14 երկիր էր մասնակցում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները թիմային մրցապայքարում նվաճեցին չեմպիոնական տիտղոսը՝ հավաքելով 13,5 միավոր (Արտակ Մանուկյան-5 միավոր, Մխիթար Հայրապետյան-4,5 միավոր, Արթուր Դավթյան-4 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրած Ուկրաինայի հավաքականը վաստակեց 13 միավոր։ Պետք է նշեմ, որ մեր գործընկեր-մրցակիցների թվում էին, օրինակ, նախկինում աշխարհահռչակ գրոսմայստերներ, իսկ այժմ պատգամավորներ Լյուկ Վան Վելին և Վիկտոր Բոլոգանը, վերջինս էլ, ի դեպ, անհատական մրցապայքարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաստակելով 6 միավոր (անհատական մրցաշար. Արտակ Մանուկյան-4-րդ տեղ, Մխիթար Հայրապետյան-6-րդ տեղ, Արթուր Դավթյան-12-րդ տեղ)։ Подробнее: https://shabat.am/am/article/252782/HH-AJH-patgamavornery-evropakan-khorhrdaranneri


Post Views:
0