Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝  մինչ հոկտեմբեր-նոյեմբերի պատերազմը Արցախում Ադբեջանի՝ ԵԱՏՄ-ում անդամակցության հարցը բարձրացնելը իմաստ չուներ, հիմա իրավիճակն այլ է։

 Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով քննարկումներին, ըստ որոնց, Հայաստանը պետք է կիրառի իր վետոյի իրավունքը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասակցությունը, նաև նրա՝  հետո կառույցին հնարավոր անդամակցությունը  թույլ չտալու համար։

«Մինչև պատերազմը, կոնֆրոնտացիայի ռեժիմում Հայաստանը պետք է որ օգտվեր իր վետոյի իրավունքից, եթե դրվեր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Հիմա իրավիճակը փոխվել է․ մի կողմից՝ իհարկե, Հայատանը կարող է խիստ դիրքորշում որդեգրել հարցի վերաբերյալ, բայց մյուս կողմից էլ՝ գիտենք, որ գործում է եռակողմ համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման վերաբերյալ, և եթե Ադրբեջանը ձգտի նրան, որ Հայաստանն ընդառաջ գնա նրան ինչ–որ տնտեսական համագործակցության ոլորտում, ապա չեմ բացառում, որ այլևս Հայաստանն այդ խիստ կեցվածքը չի ընդունի,- ասաց նա՝ նշելով, որ լավ կլինի, որ իրականացվեն համաձայնագրից բխող կոմունիկացիաների ապաշրջափակման մասին կետերը,- լավ կինի, որ Թուրքիան էլ իր մասնացությունն ունենա տնտեսական ծրագրերի իրականցմանը»։

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ մոտ ժամանակներում կներկայացնեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու վերաբերյալ։ «Վետո, իհարկե հնարավոր է, բայց դա գործընթաց է»,- ասել է նա:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ըստ ռուսաստանցի վերլուծաբանի՝ հիմա Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դարձել է ավելի թրենդային և հեռանկարային․ դրանով հետաքրքրված են ԵԱՏՄ անդամ այլ երկրներ, ինչպիսի են՝ Ղազասխանը, Ղրղզստանը, Բելառուսը։

«Իհարկե, Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել Հայաստանի դիրքորաշումը, բայց ինքն էլ հասկանում է, որ Ադրբեջանի անդամակցությունը կառույցին ձեռնտու է։ Պարզապես պետք է մշակվեն փաստարկներ և գտնեն տարբերակներ, թե ինչպես համոզեն հայկական կողմին այդ հարցում։ Նման բան հնարավոր է։ Պարզապես պետք  է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից էլ  պետք է քայլեր արվեն Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ։ Պետք է առաջարկի համատեղ տնտեսական ծրագրեր՝ իհարկե ապահովելով անվտանգության երաշխիքների իրականացումը, պահպանելով Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Եթե դա տեղի չունենա, նա տեղ չունի  ԵԱՏՄ-ում»,- ասաց նա։

Վլադիմիր Լեպեխինը նշեց, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է շահավետ լինել բոլորի համար, պարզապես հիմա հայտնի չէ, ինչպես է իրականանալու նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։

Պատասխանելով դիտարկմանը, որ հայ ժողովուրդը չի տեսնում Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության հեռանկար, ռուսաստանցի վերլուծաբանը նկատեց՝ համաձայնագիրը կնքվել է երկրների ղեկավարությունների կողմից։

«Համագործակցությունը զարգանում է նախ միջկառավարական շրջանակների կողմից, հետո աստիճանաբար, եթե այն արդյունավետ լինի, հասարակությունն ընտելանալու է դրան»,- ասաց նա։

https://1or.am/?p=83394&l=am


Post Views:
0