Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը Որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե իբր նախագահ Արմեն

Սարգսյանը նոյեմբերի 17-ին եղել է Բաքվում, ակնհայտ սուտ է և ապատեղեկատվություն: Նախագահ Սարգսյանը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում: Ինչ վերաբերում է նոյեմբերի 17-ին, 2020թ.

նոյեմբերի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների

շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին: Վերջինս նախագահ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը:

Հորդորում ենք մեր գործընկերներին ձեռնպահ մնալ անհեթեթ, ակնհայտ սուտ տեղեկատվություն և անհայտ ծագման անձանց կեղծ հայտարարությունները տարածելուց:

Reaction of the Public Relations Department of the Office of the President of the Republic The information circulating in some media outlets that President Armen Sargsyan was

in Baku on November 17 is obviously false and misinformation. President Sargsyan was not in Baku that day or any other day. As for November 17, 2020. On November 17, 2010 President Armen Sargsyan received the newly appointed Ambassador Extraordinary and Plenipotentiary of Canada to

Armenia Alison Mary LeKler within the framework of his scheduled meetings at the Presidential Palace in Yerevan, Armenia. The latter presented his credentials to President Sargsyan. We urge our partners to refrain from spreading absurd, obviously false information – false statements of persons of unknown origin.