Shasmhyan.com-ը գրում է. Մարտի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գևորգ Չաուշի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից

ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը, ով մեկնել է հիվանդանոց: Ժամանել է նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Ժամանել

է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Անդրանիկ Եսայանի գլխավորությամբ: Քիչ առաջ Ա. Եսայանի գլխավորությամբ Մաշտոցի ոստիկանները պարզեցին, որ վիրավորը Երևանի բնակիչ, 34-ամյա Էդգար Մայիլյանն է, իսկ մահացածը՝ նրա հայրն է՝ Սամվել Մայիլյանը, ում տարիքը ճշտվում է: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու

հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (դեպքի վայրից փախուստի դիմելը)/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական

համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Վրաերթի հարևանությամբ բնակվող մեծ թվով բնակիչներ, այդ թվում՝ կանայք, ասում էին. «էս ճանապարհը ինչ սարքել են, ամեն օր վթարների ենք ականատես լինում: Ո՛չ արտաքին լուսավորություն կա, ո՛չ էլ համապատասխան նշաններ: Ամեն օր, նամանավանդ երեկոյան ժամերին, ահը սրտներումս ենք անցնում, չգիտենք՝ տուն կհասնենք, թե չէ: Հետո էլ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունն ասում են, թե ցանկացած ճանապարհ շահագործման հանձնելուց առաջ կահավորում ենք արտաքին լուսավորությամբ, սվետաֆորով, երթևեկությունը կարգավորող

նշաններով, բայց ինչ էս փողոցը սարքել են, ստացվում ա՝ էշ մի սատկի, գարուն կգա: Պատկան մարմինները սպասում են, որ զոհերի թիվն ավելանա, որ նոր ուղեղներին զոռ տան ու էդ հարցերը լուծեն: Վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են, ովքեր փողոցն անցել են հետիոտնի համար նախատեսված վայրով: Հիմա գոնե էս դեպքից հետո Երևանի քաղաքապետարանը մարդկային

վերաբերմունք ցուցաբերի և էդ խնդիրները լուծվեն, հակառակ դեպքում՝ ականատես կլինենք նմանատիպ դեպքերի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչները իրավացի են: Արտաքին լուսավորման համար հենասյուները տեղադրված են, սակայն ասես որպես դեկորատիվ իր օգտագործվեն: Արտաքին լուսավորությունը բացակայում է:

Shasmhyan.com writes. 4 STOPPED On March 8, a fatal accident took place in Yerevan. At around 9:40 p.m., the driver of an unknown car with a license plate ran over two pedestrians on Georg Chaush Street, leaving them helpless and fleeing. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, one of the victims died on the spot, the other was taken to Armenia Medical Center by Yerevan 1-03 ambulance doctors with an extremely serious diagnosis. Yerevan Traffic Police Chief Khachik Samvelyan arrived at

the scene and went to the hospital. The commander of the 1st platoon of the 1st officer battalion of the traffic police Artyom Martirosyan also arrived. The officers of the 7th platoon of the 1st officer battalion of the traffic police, led by the platoon commander Avetis Bazikyan, are on reinforced service on the spot. The operative group of the Mashtots police department headed by the head of the department Andranik Shahbazyan and the deputy head of the criminal investigation department Andranik Yesayan also arrive

d. A little while ago A. The police of Mashtots headed by Yesayan found out that the wounded was Edgar Mailyan, 34, a resident of Yerevan, and the deceased was his father, Samvel Mailyan, whose age is being determined. Arsen Harutyunyan, the duty officer in charge of the Yerevan Traffic Police Operative Management Center, passed the information on the incident to the Traffic Crimes Investigation Department of the Yerevan Investigation Department of the Investigation Committee of Armenia, from where the investiga

tion team arrived. led by: Regarding the fact A. According to Adamyan ‘s decision, a criminal case was initiated under Article 242, Part 2 of the RA Criminal Code (traffic accident, which caused the death of a person by negligence) and Article 244 (fleeing the scene). The police and the investigation department are taking the necessary operative-investigative-joint actions to find the driver of the fleeing car. A large num