Կապանի-ծննդատանը-ադրբեջանցի-բուժքույր-է-աշխատել.․․-Սենսացիոն-բացահայտում

Իրավաբան Իգոր Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կապանում մի պատմություն լսեցի շատ հավաստի աղբյուրից: 1978-1979թթ-ին Կապանի ծննդատանը ծնված երեխաների գրեթե 95%֊ը մահանում են աղիքшյին հիվшնդությունից։ Էն ժամանակվա սանեպիտկայանը գալիս է, ստուգումներ անցկացնում, հետաքննություն է անցկացվում, սակայն այդպես էլ պատճառը չեն գտնում։ 7֊8 ամիս ոչ մի ձևով չեն կարողանում հայտնաբերել պատճառը։

Արդեն 1979 թվականի մայիսին, աշխատող մանկաբարձներից մեկը հետևում է բաժանմունքում աշխատող մի քույրի, որը ազգությամբ ադրբեջանցի էր։ Հերթական ծննդի ընդունումից հետո, տեսնում է, թե ինչպես է սա, անմիջապես ծնվելուց հետո, նորածնի գլուխը մի քանի րոպե պահում սառը ջրի տակ։ Այդ պահին աղմուկ է բարձրացնում ու այս ադրբեջանուհին խոստովանում է մեղքը։

Դրան բերում են Գորիսի ոստիկանություն։ Գորիսեցի ջահելները հավաքվում, գալիս են, որ սատկացնեն, բայց ոստիկանությունը դրան տեղափոխում է Գորիսի բանտ։ Ադրբեջանի կառավարության ջանքերով մանկասպանը տեղափոխվում է հայրենիք, որտեղ էլ ղեկավարությունը հերոսի կոչում է տալիս, տուն ու մեծ պարգևատրումներ՝ ազգանպաստ գործունեության համար։

Հ.Գ. թշնամու հետ համագործակցություն քարոզող, բարեկամություն ակնկալող հարգելի հայեր, գնացեք ու ընկերացեք ձեր դարավոր թշնամու հետ, բայց որ նման մի օր էլ ձեր դռանը չոքի՝ չզարմանաք: Դա ձեր ընտրությունն է»։


Put up Views:
17