Ձեր-որդիներին-դիահերձարաններում-փնտրեք-Փաշինյանը՝-գերիների-և-անհետ-կորածների-հարազատներին․-antifake.am

AntiFake.am-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 12-ին, գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջել հենց վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ։Ավելի ուշ Փաշինյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներին և այնպիսի հայտարարություններ է արել, որոնք վրդովվեցրել են ամիսներով իրենց զավակների մասին որևէ լուր ստանալու հույսով սպասող ծնողներին։AntiFake.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հանդիպումից։ Հանդիպմանը ներկա անհետ կորածներից մեկի հարազատի փոխանցմամբ՝ Փաշինյանն իրենց ասել է, որ իրենք իրենց հարազատներին պետք է դիահերձարաններում փնտրեն։Անհետ կորած զինծառայող Համլետի մայրը՝ տիկին Ծովինարը, մեզ հետ զրույցում ասաց, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 6-ին։ Դրանից հետո որևէ տեղեկություն չունեն։ «Ասում են` զոհվել է, բայց մարմինը չկա»,- նշեց տիկին Ծովինարը։Նա փոխանցեց, որ նոր է դուրս եկել Փաշինյանի հետ հանդիպումից, իսկ մյուս հարազատները հրաժարվում են դուրս գալ՝ որևէ լուծում պահանջելով։ «Իրավիճակը ներսում լարված է»,- նշեց տիկին Ծովինարը։ Նրա փոխանցմամբ՝ Կառավարության շենքում են նաև Առողջապահության նախարարը և Քննչական կոմիտեի ղեկավարը։AntiFake.am-ին հայտնի դարձավ նաև, որ անհետ կորածների և գերիների հարազատները որոշել են այսօր մնալ Կառավարության շենքում այնքան ժամանակ, մինչև իրենց հստակ լուծումներ կառաջարկեն անհետ կորածների և գերիների հարցը հանգուցալուծելու համար։

Աղբյուր՝ https://lurer.com/?p=413832&l=am


Submit Views:
2