Իզմիրի քաղաքային վարչակազմը երեքշաբթի բնակիչներին կոչ է արել առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ` բնակավայրի մի շարք թաղամասերում հորդառատ անձրեւների պատճառով:

շ«Խնդրում ենք առանց խիստ անհրաժեշտության փողոց դուրս չգալ եւ չօգտվել անձնական ավտոտրանսպորտից»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Թուրքիայի արեւմուտքում հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղվել են Իզմիրի մի քանի թաղամասերի, այդ թվում` Ալիագայի, Ֆոչայի եւ Դիկիլիի փողոցները: